Կատալոնական «Բարսելոնան» կարող է իր գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսին փոխարինել Պրեմիեր Լիգայի մասնագետով։
Sport-ի տեղեկություններով՝ «բլաուգրանաները» ակտիվորեն ուսումնասիրում են Անդոնի Իրաոլայի թեկնածությունը, ով այժմ գլխավորում է «Բորնմութը»։
Իսպանացի մարզիչը նախկինում աշխատել է Լա Լիգայում՝ գլխավորելով «Ռայո Վալեկանոն»։ Անցած մրցաշրջանում Իրաոլայի գլխավորած համեստ մադրիդյան թիմը զբաղեցրել է տասնմեկերորդ տեղը։ «Բորնմութը» ներկայումս նույն տեղում է Պրեմիեր Լիգայում: Դա այն դեպքում, երբ թիմը վատ սկսեց մրցաշրջանը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» դեռ հույս ունի, որ Չավին մրցաշրջանի ավարտից հետո կփոխի իր կարծիքը հեռանալու մասին: