«Ատլետիկո Պարանաենսեի» դարպասապահ Բենտուն մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Եվրոպա։
Բրազիլիայի հավաքականի նորեկը հայտնվել էր Միլանի «Ինտերի» ռադարում, սակայն «ներաձուրիներ«» համաձայն են 24-ամյա ֆուտբոլիստի բարձր գնին՝ ավելի քան 20 միլիոն եվրոյին, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։
Դարպասապահի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ Պրեմիեր Լիգայի, այդ թվում՝ Լոնդոնի «Չելսիի» ներկայացուցիչները։ Բրազիլիայի հավաքականի կազմում Բենտուն իր նորամուտը նշել է Անգլիայի դեմ ընկերական խաղում (1:0), որը կայացել է մարտի 23-ին։ Երեք օր անց ֆուտբոլիստը նույնպես ամբողջական խաղ է անցկացրել Իսպանիայի հավաքականի դեմ (3:3):
Բրազիլական Ա Սերիայում դարպասապահը «Ատլետիկո Պարանաենսեի» կազմում անցկացրել է 76 հանդիպում՝ բաց թողնելով 91 գնդակ։