Ֆուտբոլային գործակալ Դարիո Կանովին տեղեկություններ է տարածել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենի ապագայի մասին :
«Իմ կարծիքով, շատ հավանական է, որ Օսիմհենը կխաղա ՊՍԺ-ում: Խելացի կլիներ այս կերպ փոխարինել Կիլիան Մբապպեին, ում ապագա տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ» ակնհայտ էր արդեն մի քանի ամիս առաջ»,- Կանովիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում Նիգերիայի հավաքականի ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում մասնակցել է 25 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։