«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի մարզիչ Պեպ Գվարդիոլային անվանել է աշխարհի լավագույն մարզիչ։
«Ինձ համար Պեպն աշխարհի լավագույն մարզիչն է։ Վերլուծելով նրա աշխատանքը Իսպանիայում եւ այստեղ՝ Անգլիայում, ես եկա այն եզրակացության, որ նա փայլուն մասնագետ է»,- Էմերիի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Մանչեսթեր Սիթին» Գվարդիոլայի գլխավորությամբ պատմության մեջ առաջին անգամ հաղթեց ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգան։ Անցած մրցաշրջանում անգլիական թիմին հաջողվեց թրեբլ ձևակերպել։ Իսպանացու գլխավորությամբ «քաղաքայիններին» հաջողվել է հինգ անգամ հաղթել Անգլիայի առաջնությունում։
Իր կարիերայի ընթացքում Գվարդիոլան մարզել է նաև «Բարսելոնան» և «Բավարիան»: Ընդհանուր առմամբ, իսպանացի մասնագետը բոլոր ակումբների հետ նվաճել է 37 գավաթ, այդ թվում՝ երեք Չեմպիոնների Լիգա: