«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 26-րդ տուրի «Աբհայի» դեմ խաղում հեթ-տրիկի հեղինակ է դարձել։
Պորտուգալացու համար սա երկրորդ հեթ-տրիկն է անընդմեջ՝ նա 3 գոլ է խփել 25-րդ տուրում «Ալ-Տայի» դեմ խաղում։
Վերջին անգամ Ռոնալդուն երկու հեթ-տրիկ անընդմեջ դարձել էր 2015 թվականին՝ որպես «Ռեալի» ֆուտբոլիստ։ Սեպտեմբերի 12-ին Լա Լիգայում հինգ գոլ խփեց «Էսպանյոլի» դարպասը, իսկ երեք օր անց Չեմպիոնների Լիգայում երեք գոլ խփեց «Շախտյորի» դարպասը։
Ռոնալդուն 2010 թվականից սկսած 15 մրցաշրջան անընդմեջ առնվազն մեկ հեթ-տրիկի հեղինակ է դարձել։