Հայտնի է, թե որ ակումբը կարող է գլխավորել Չավին «Բարսելոնայից» հեռանալուց հետո

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը կատալոնական ակումբից հեռանալուց հետո կարող է գլխավորել «Այաքսը»։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Հիշեցնենք, որ իսպանացին արդեն հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է «Բարսելոնայից»: Այդ կապակցությամբ «Այաքսի» ղեկավարությունը դիտարկում է Չավիի թեկնածությունը։

Ավելի վաղ Ամստերդամի գլխավոր մարզիչ Ջոն վանտ Շիպը հայտարարել էր, որ հունիսի 30-ին կլքի իր պաշտոնը։ «Այաքսը» 27 տուրից հետո վաստակել է 44 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը Էրեդիվիզիում։