Կրիշտիանու Ռոնալդուն այս ցուցանիշով շրջանցեց Լիոնել Մեսսիին

«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 26-րդ տուրի «Աբհայի» հետ խաղում տուգանային հարվածներից երկու գոլ է խփել։

Պորտուգալացին գոլի հեղինակ է դարձել 11-րդ և 21-րդ րոպեներին։

Ռոնալդուն իր նախորդ տուգանային հարվածով գոլ էր խփել 2023 թվականի մարտի 23-ին Պորտուգալիայի հավաքականի կազմում Լիխտենշտեյնի դեմ խաղում։

Մինչ այսօր Ռոնալդուն երեք անգամ մեկ խաղում երկու տուգանային հարվածով գոլ է խփել.

  • 2008 թվականի նոյեմբերի 15-ին «Սթոք Սիթիի» դեմ Պրեմիեր Լիգայում
  • 2009 թվականի սեպտեմբերի 15-ին Ցյուրիխի դեմ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլում
  • 2011 թվականի մայիսի 15-ին «Վիլյառեալի» դեմ Լա Լիգայում

Հատկանշական է, որ Լիոնել Մեսսին իր կարիերայի ընթացքում երեք անգամ տուգանային հարվածներից երկու գոլի հեղինակ է դարձել։

Ընդհանուր առմամբ, Մեսսին իր կարիերայի ընթացքում տուգանային հարվածներից 65 գոլ է խփել, Ռոնալդուն՝ 63։