Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Անդրեյ Լունինը Լա Լիգայի 30-րդ տուրում «Ատլետիկին» (2:0) հաղթելուց հետո կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման սպասելիքներով։
«Մենք այդ հանդիպմանը պատրաստվելու ենք լրջորեն և զգույշ, ինչպես անում ենք յուրաքանչյուր խաղի: Հիմա կվերականգնվենք, մի քանի օր ժամանակ կունենանք լավ պատրաստվելու ու մարզվելու համար։
Մենք կդիտենք մրցակցի խաղի տեսագրությունը և կանենք ամեն ինչ լավագույն արդյունքի հասնելու համար»,- Լունինի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ թիմերը հանդիպելու են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում։ Առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 9-ին։ Պատասխան խաղը կկայանա Անգլիայում ապրիլի 17-ին։