Յուրգեն Կլոպ. «Ես իսկապես հարգում եմ այն, ինչ նա անում է»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը բարձր է գնահատել «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբիի աշխատանքը։

«Ես կշարունակեմ դիտել նրան ապագայում: Ես իսկապես հարգում եմ այն, ինչ նա անում է: Այն, ինչ Ռոբերտոն արդեն արել է, նույնպես անհավանական է»,- Կլոպի խոսքը մեջբերում է This is Anfield-ը։

Դե Զերբին «Բրայթոնը» գլխավորում է 2022 թվականի սեպտեմբերից։