Ջեկ Գրիլիշ. «Ցանկանում եմ ուրախացնել երկրպագուներին մրցաշրջանի վերջին ամիսներին»

«Մանչեսթեր Սիթիի» վինգեր Ջեկ Գրիլիշը պատմել է, թե ինչ է ակնկալում Անգլիայի առաջնության մրցաշրջանի վճռորոշ հատվածից։

«Ես մարզվել եմ գրեթե ողջ միջազգային ընդմիջման ընթացքում՝ առանց հանգստյան օրերի։ Մենք երկու հանդիպում ունենք «Ռեալի» հետ, խաղեր «Չելսիի» և «Աստոն Վիլայի» հետ։ Հուսով եմ, որ կարողացա օգնել թիմին և մարզչին։ Ցանկանում եմ ուրախացնել երկրպագուներին մրցաշրջանի վերջին երկու ամիսներին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Sun-ը։

«Լիվերպուլը» 67 միավորով զբաղեցրել է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի առաջին տեղը։ Հաջորդում են «Արսենալը» (65) և «Մանչեսթեր Սիթին» (64)։