Մարկո Մատերացի. «Զիդանը ինձ առաջարկեց իր մարզաշապիկը, իսկ ես ասացի՝ ոչ՝ ավելացնելով, որ…»

Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոստովանել է, որ ափսոսում է, որ 2006 թվականի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում Իտալիայի և Ֆրանսիայի հավաքականների միջև տեղի ունեցած պահը հաճախ ասոցացվում է իր հետ։

Դրվագներից մեկում Մատերացին սադրել է մրցակից առաջատար Զինեդին Զիդանին, իսկ նա գլխով հարվածել է իտալացու կրծքին։ Մրցավարը խաղադաշտից հեռացրեց Զիդանին, իսկ իտալացիները 11 մետրանոց հարվածաշարում հաղթեցին ֆրանսիացիներին՝ դառնալով աշխարհի չեմպիոն։

«Ինձ դա դուր չի գալիս, քանի որ այն չի բնութագրում իմ կարիերան, այն չի համապատասխանում դրան: Սա երբեք չպետք է տեղի ունենար: Եզրափակչի լարվածության մեջ, վեճերի ու վիրավորանքների մեջ Զիդանը ինձ առաջարկեց իր մարզաշապիկը, իսկ ես ասացի՝ ոչ՝ ավելացնելով, որ կնախընտրեմ նրա քրոջը։ Հետո նա շրջվեց ու արձագանքեց այնպես, ինչպես հիշում են բոլորը։ Ես այլևս երբեք չեմ տեսել Զինեդինին», – Մատերացիի խոսքերն է մեջբերում The Times-ը:

Հիշեցնենք, որ Զիդանի համար սա կարիերայի վերջին հանդիպումն էր։