Իտալիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» նախկին պաշտպան Մարկո Մատերացին խոսել է ֆրանսիացի Կիլիան Մբապպեի և նորվեգացի Էրլինգ Հոլանդի մասին։
«Այս տղաները կդառնան Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի փոխարինողները։ Հավանականության բարձր աստիճանով՝ նրանցից մեկը կպարծենա մեծ քանակությամբ «Ոսկե գնդակներով»։ Եթե ես ընտրեի դրանցից մեկը, կասեի Կիլիանը։ Նա արդեն աշխարհի ու Ֆրանսիայի չեմպիոն է։ Նա կարևոր նպատակներ ունի աշխարհի առաջնությունում։ Ամեն դեպքում, նրանք երկու ֆենոմենալ խաղացողներ են»,- իտալացու խոսքերն է փոխանցում YouTube-ի Vesti.kz ալիքը։
Հիշեցնենք, որ ամռանը Մբապպեն կարող է ՊՍԺ-ից տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։