«Բարսելոնան» նոր կիսապաշտպան կփորձի գնել

«Նիցցայի» կենտրոնական կիսապաշտպան Կեֆրեն Թյուրամը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնության բարձրակարգ ակումբում:

Todofichajes-ի լրագրողների համաձայն՝ 23-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:

Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնները» բանակցություններ են վարել և կարող են ձեռք բերել 23-ամյա ֆրանսիացուն 35 միլիոն եվրոյով։

Հավանական է, որ տրանսֆերը կավարտվի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Կեֆրենը «Նիցցայում» հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։

Կիսապաշտպանի և ակումբի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը մինչև 2025 թվականի հունիսի վերջն է։

Այս մրցաշրջանում Թյուրամը Լիգա 1-ում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: