«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Ջեկ Գրիլիշը խոսել է մրցաշրջանի վճռորոշ շրջանի մասին։
«Մենք պարզապես ընդունում ենք յուրաքանչյուր խաղ այնպես, ինչպես կա։ Մենք միանշանակ ունենք հաջողության հասնելու տաղանդ, ցանկություն և թիմ։
Մենք ունենք աշխարհի լավագույն մարզչին։ Մենք կարող ենք մի քանի հաջող եզրափակիչ հանդիպում անցկացնել»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում City Xtra-ն։
Հիշեցնենք, որ 28 տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ առաջատար «Արսենալից» զիջելով մեկ միավորով։