«Արսենալի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը կիսվել է ԱՊԼ-ի «Մանչեսթեր Սիթիի» հետ առաջիկա հանդիպման վերաբերյալ իր մտքերով։
«Այս մրցաշրջանում շատ լարված իրավիճակներ եղան այն հանդիպումներում, որտեղ մենք չհաղթեցինք: Սրանից հետո «Արսենալը» սկսեց ետ մնալ առաջատարներից։
Կարևոր խաղերից առաջ ճնշում ես զգում։ Հասկանում ես, որ պետք է դուրս գաս ու ամեն ինչ անես հաղթելու համար։ Հուսով եմ, որ մեր թիմը կարող է գլուխ հանել»,- կիսապաշտպանի խոսքերն է մեջբերում Standard Sport-ը։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթի» – «Արսենալ» հանդիպումը կկայանա մարտի 31-ին «Էթիհադում»։