«Բոկա Խունիորսի» պաշտպան Մարսելո Վեյգանդտը վարձավճարով տեղափոխվել է «Ինտեր Մայամի», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա արգենտինացու հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի ավարտը՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Նախորդ մրցաշրջանում Վեյգանդտը անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։