«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի ապագան կորոշվի Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչից հետո, հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ կատալոնական ակումբի ղեկավարությունը 44-ամյա իսպանացու հետ հանդիպում կանցկացնի ՊՍԺ-ի հետ խաղերից և Մադրիդի «Ռեալի» դեմ Լա Լիգայի խաղից հետո, որը կկայանա ապրիլի 21-ին։ Ակումբի նախագահ Ժոան Լապորտան մտադիր է համոզել Չավիին մնալ, եթե «Բարսելոնան» հասնի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ և պահպանի Իսպանիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունը։
Չավին ավելի վաղ հայտարարել էր «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին 2023/24 մրցաշրջանի ավարտին։
Մասնագետը թիմը գլխավորում է 2021 թվականի նոյեմբերից։
«Բարսելոնան» 64 միավորով այժմ զբաղեցնում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը: