«Լիվերպուլի» նախկին պաշտպան Գլեն Ջոնսոնը մեկնաբանել է թիմի գլխավոր մարզչի պաշտոնում Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Խաբի Ալոնսոյի հնարավոր նշանակման մասին լուրերը։
«Ես կցանկանայի տեսնել Խաբի Ալոնսոյին «Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում, բայց ժամանակն ամեն ինչ է ֆուտբոլում, և ով գա Յուրգեն Կլոպից հետո, դուրս չի մնա», – Ջոնսոնի խոսքերն է մեջբերում Liverpool Echo-ն։
Ավելի վաղ 56-ամյա Կլոպը հայտարարել էր, որ 2023/24 մրցաշրջանի ավարտին կլքի «Լիվերպուլը»։