Ֆերնանդո Տորես. «Ես Յուրգեն Կլոպի երկրպագուն եմ»

Իսպանիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը պատմել է, թե ինչ է մտածում «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի աշխատանքի մասին։ Նա հայտարարել է, որ մասնագետի երկրպագուն է։

«Ինձ դուր է գալիս անգլիական ֆուտբոլի ոճը՝ անցումային խաղ, պրեսինգ, արագ և սուր հարձակում։ Այդ իսկ պատճառով ես Կլոպի երկրպագու եմ: Երբ տեսնում ես նրա թիմին, հասկանում ես, թե ինչպես են նրանք խաղալու։ Կա նաև ոճ՝ ծանր մետալ ֆուտբոլ։ Բայց դժվարությունն այն է, թե ինչպես մարզել նրան»,- Տորեսի խոսքերն է մեջբերում «Լիվերպուլի» մամուլի ծառայությունը:

Կլոպը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»։ Պրեմիեր Լիգայի 28 տուրից հետո թիմը 64 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։