«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին բաց կթողնի իր թիմի առաջիկա երկու հանդիպումները Լա Լիգայում։
Իսպանացու որակազրկումը մնում է ուժի մեջ։
«Բարսելոնայի» ղեկավարությունը բողոք է ներկայացրել 29-րդ տուրի՝ «Ատլետիկոյի» հետ խաղում (0:3) հեռացման դեմ, սակայն այն մերժվել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) մրցութային կոմիտեի կողմից։
Այսպիսով, Չավին չի կարողանա տեխնիկական տարածքում ներկա գտնվել «Լաս Պալմասի» ու «Կադիսի» դեմ հանդիպումներին։ Խաղերը նախատեսված են մարտի 30-ին և ապրիլի 13-ին։