Հարի Քեյնը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ

Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ։

Լրագրող Տորբեն Հոֆմանի տեղեկություններով՝ անգլիացին թիմի մնացած անդամների հետ պատրաստվում է Դորտմունդի «Բորուսիայի» հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Բունդեսլիգայի վերջին տուրում «Դարմշտադտի» հետ խաղում Քեյնը վնասվածք էր ստացել, ինչի պատճառով չկարողացավ օգնել Անգլիայի հավաքականին Բրազիլիայի ու Բելգիայի հետ հանդիպումներում։