Վինիսիուսն առաջին անգամ կկրի Բրազիլիայի հավաքականում ավագի թևկապը

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն առաջին անգամ կդառնա Բրազիլիայի ավագը։ Դա տեղի կունենա Իսպանիայի հետ ընկերական խաղում։

Իսպանիա – Բրազիլիա խաղը կկայանա մարտի 26-ին Մադրիդում և կանցկացվի ռասիզմի դեմ պայքարի կարգախոսով։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) համարել է, որ այս հանդիպմանը խորհրդանշական կլինի Վինիսիուսին Բրազիլիայի հավաքականի ավագ նշանակելը։

Վինիսիուսը վաղուց գտնվում էր Իսպանիայի առաջնությունում ռասիստական ​​սկանդալների կենտրոնում, և այն փաստը, որ Իսպանիայի դեմ հանդիպումը կկայանա «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում՝ Վինիսիուսին դարձնում է «պենտակամպեոնների» ավագի իդեալական ընտրությունը: