Ռաֆինյան չի զգում ակումբի և երկրպագուների աջակցությունը

«Բարսելոնայի» վինգեր Ռաֆինյան չի զգում ակումբի և երկրպագուների աջակցությունը, հայտնում է Football Espana-ն։

Չնայած բրազիլացու տեղափոխության մասին անընդհատ խոսակցություններին, Ռաֆինյան չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից»։ Նա կարծում է, որ իր նկատմամբ վատ են վարվել կատալոնական թիմին միանալուց հետո:

Ֆուտբոլիստը մշտապես բախվում է երկրպագուների ու լրատվամիջոցների քննադատություններին, իսկ «Բարսելոնան» չի աջակցում նրան։

Ուսման Դեմբելեի՝ ՊՍԺ գնալուց հետո Ռաֆինյան վստահ էր, որ ինքը կլինի հիմնական կազմի ֆուտբոլիստ, սակայն Չավին ավելի շատ է վստահում 16-ամյա Յամալին։