Ռոբերտո Մարտինես. «Կրիշտիանու Ռոնալդուն 20 տարեկանի պես է խաղում»

Պորտուգալիայի հավաքականի մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կիսվել է Պորտուգալիայի հավաքականի և «Ալ-Նասրի» 39-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մարզավիճակի մասին։

«Կրիշտիանուն ֆուտբոլիստ է, ով միշտ մոտիվացված է: Իր երկարամյա կարիերայի ընթացքում նա միշտ օրինակ է ծառայել մյուսների համար։

Ռոնալդուն 20 տարեկանի պետ երիտասարդ է։ Մեզ համար կարևոր է առավելագույնս օգտագործել հավաքականում տարբեր սերունդների միաձուլումը»,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։