Վինիսիուս Ժունիորը լաց է եղել այն բանից հետո, երբ նրան հարցրել են ռասիզմի մասին

Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը չի կարողացել զսպել էմոցիաները ազգային հավաքականի շտաբում կայացած մամուլի ասուլիսում։

Հարձակվողն արտասվել է այն բանից հետո, երբ նրան հարցրել են իր նկատմամբ ռասիզմի մասին:

«Կներեք, ես պարզապես ուզում եմ ֆուտբոլ խաղալ: Ցանկանում եմ ամեն ինչ անել ակումբին, ազգային հավաքականին ու իմ ընտանիքին օգնելու համար։ Եվ ես չեմ ուզում տեսնել, որ սևամորթները տառապում են»,- ասել է Վինիսիուսը։

Նախկինում Վինիսիուսը բազմիցս ենթարկվել է ռասիստական ​​հարձակումների հակառակ թիմերի երկրպագուների կողմից Իսպանիայի առաջնության խաղերի ժամանակ։