«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է իր ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը չի մեկնել Հայաստանի հավաքական ազդրի վնասվածքի պատճառով։
«Թիկնիզյանը իրեն լավ է զգում։ Նա մեծ ցանկություն ունի մասնակցել կիրակի օրը կայանալիք «Կրասնոդարի» դեմ հանդիպմանը»,- գործակալի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 26 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել ինը գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։