Նաիր Թիկնիզյանի գործակալը խոսել է ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին

«Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուևը խոսել է իր ֆուտբոլիստի առողջական վիճակի մասին։

Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը չի մեկնել Հայաստանի հավաքական ազդրի վնասվածքի պատճառով։

«Թիկնիզյանը իրեն լավ է զգում։ Նա մեծ ցանկություն ունի մասնակցել կիրակի օրը կայանալիք «Կրասնոդարի» դեմ հանդիպմանը»,- գործակալի խոսքերն է մեջբերում Sport-Express-ը։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 26 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, խփել ինը գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։