Պաշտպան Մատիս դե Լիգտը խոսել է «Բավարիայում» մրցակցության մասին։
Ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է վնասվածքից։
«Մրցաշրջանը սկսեցի վնասվածքով, ինչը չափազանց տհաճ է։ Ինձնից որոշ ժամանակ պահանջվեց, որպեսզի վերադառնամ մարզավիճակս, իսկ հետո ծնկի վնասվածքս եղավ: Ես շատ հանդիպումներ եմ բաց թողել, իսկ «Բավարիայում» նման մրցակցություն կա»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Voetbal International-ը։
24-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս ընթացքում նա թիմի կազմում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Նրա տրանսֆերային արժեքը կազմում է 65 միլիոն եվրո։
«Բավարիան» 60 միավորով 2-րդ տեղում է Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։