Դանի Ալվեշը շուտով կարող է ազատ արձակվել բանտից

Դանի Ալվեշի փաստաբանները Բարսելոնայի դատարանին 1 միլիոն եվրո գրավ են ներկայացրել, իսկ «Սևիլիայի» և «Բարսելոնայի» նախկին պաշտպանը մոտ ապագայում կարող է ազատ արձակվել բանտից։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ալվեշի ընտանիքը նախատեսում է 1 միլիոն եվրոյի վարկ վերցնել, որն անհրաժեշտ է դատարանում գրավի դիմաց։ Անցյալ տարվա հունվարին 40-ամյա Դանի Ալվեշին մեղադրանք է առաջադրվել Բարսելոնայի Սաթոն գիշերային ակումբում աղջկա բռնաբարության մեջ։

Հունվարի 20-ին նախկին ֆուտբոլիստը բերման է ենթարկվել։

Ավելի ուշ բրազիլացին դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման, ինչպես նաև պարտավորվել է տուժողին վճարել 150 հազար եվրո՝ որպես բարոյական փոխհատուցում։