ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն կարող է փարիզյան ակումբին վճարել նոր թիմում ստորագրման բոնուսի մի մասը, հայտնում է The Athletic-ը։
Ըստ աղբյուրի, ՊՍԺ-ն հուսով է, որ ֆրանսիացին կփոխհատուցի կորուստների մի մասը, եթե այս ամառ հեռանա ազատ գործակալի կարգավիճակով։
Նախկինում 25-ամյա հարձակվողը հրաժարվել էր հավատարմության բոնուսից՝ 80 միլիոն եվրո։ Նա նաև ասաց, որ իր ապագայի մասին կհայտարարի մինչև 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկը։ Մրցաշարը կկայանա Գերմանիայում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։
Լրատվամիջոցները գրում էին, որ ամռանը ֆուտբոլիստը կդառնա Մադրիդի «Ռեալի» խաղացող։
Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 38 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։