Բենջամին Պավար. «Ես երջանիկ եմ այստեղ»

«Ինտերի» պաշտպան Բենջամին Պավարը խոսել է ակումբում և երկրում անցկացրած ժամանակի մասին։

«Ես երջանիկ եմ, որ այժմ ապրում եմ մի գեղեցիկ երկրում, որտեղ հիանալի երկրպագուներ կան: Իտալիայում խաղալը հիանալի է։ Ես շատ դրական էմոցիաներ եմ ապրում»,- Պավարի խոսքերն է մեջբերում Alfredopedulla-ն։

Ֆուտբոլիստի խոսքով՝ ինքը հեռացել է «Բավարիայից» կենտրոնական պաշտպանի դիրքում խաղալու համար, քանի որ սա իր սիրելի դիրքն է։