Բոլիվիայի բարձրագույն խմբի «Ռեալ Սանտա Կրուսի» վինգեր Գիլերմո Դենիս Բելտրանը կորցրել է գիտակցությունը և մահացել։ Ողբերգությունը տեղի է ունեցել ուրբաթ օրը մարզման ժամանակ, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Թիմակիցների խոսքով՝ 24-ամյա կոլումբիացի ֆուտբոլիստը սրտխառնոց է զգացել և ընկել գետնին։ Ակումբի բժիշկները փորձել են վերակենդանացնել նրան և շտապօգնություն են կանչել, սակայն մարզիկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Ակումբը խոստացել է հետաքննություն անցկացնել։
Բելտրանը «Ռեալ Սանտա Կրուսի» կազմում 21 խաղում դարձել է մեկ գոլի հեղինակ, որը Բոլիվիայի առաջնությունում զբաղեցնում է 7-րդ տեղը։