«Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը չի մասնակցել ազգային հավաքականի մարզմանը։
Իսպանիա – Կոլումբիա (0:1) վերջին հանդիպումը Ռոդրին անցկացրել է պահեստայինների նստարանին։ Ինչպես հայտնի է դարձել ELDesmarque-ին, 27-ամյա ֆուտբոլիստը բաց է թողնում մարզումները ընտանիքի անդամներից մեկի հիվանդության պատճառով։
Այս մրցաշրջանում Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» կազմում անցկացրել է 37 հանդիպում, դարձել 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Երեքշաբթի օրը՝ մարտի 26-ին, Իսպանիայի հավաքականն ընկերական խաղում կխաղա Բրազիլիայի հետ։