«Միլանը» կգնի Մադրիդի «Ռեալի» պաշտպանին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ալեխանդրո Խիմենեսը, ով վարձավճարով հանդես է գալիս «Միլանում», կտեղափոխվի իտալական ակումբ, հայտնում է Sky Sports-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ռոսոներիները» 18-ամյա իսպանացուն վարձակալել են 5 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։ Այնուամենայնիվ, «Միլանը» կարողացավ համաձայնության գալ Խիմենեսի գնման շուրջ ավելի ցածր գումարով: Միաժամանակ «Ռեալը» իրավունք կունենա հետ գնել խաղացողին։

Համաձայնության գալով Մադրիդի «Ռեալի» հետ՝ «Միլանը» այժմ պետք է համաձայնեցնի պայմանագրի պայմանները Խիմենեսի հետ։

Այս մրցաշրջանում պաշտպանը «Միլանի» հիմնական կազմում անցկացրել է 5 հանդիպում և ոչ մի գոլ չի խփել։