«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն հասկացնել է տվել, որ մտադիր չէ տեսանելի ապագայում հեռանալ կատալոնական ակումբից։ Նախկինում ուրուգվայցի ֆուտբոլիստը ակտիվորեն կապված էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելու հետ։
«Մարդիկ շատ են խոսում իմ ապագայի մասին, բայց ես երջանիկ եմ «Բարսելոնայում»։ Հիմա ես ազգային հավաքականում եմ և ցանկանում եմ սովորել Մարսելո Բյելսայից։ Մարզումները շատ կարևոր են, որպեսզի հասկանանք, թե ինչ է ուզում մարզիչը»,- Արաուխոյի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Իսպանիայի առաջնության այս մրցաշրջանում Արաուխոն դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» կարող է վաճառել Ռոնալդին, եթե որևէ ակումբ համաձայնի ուրուգվայցու համար առաջարկել առնվազն 100 միլիոն եվրո։