Ռոդրիգոն հայտնել է, որ պատասխանատվություն է զգում Բրազիլիայի հավաքականում

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հայտնել է, որ պատասխանատվություն է զգում Բրազիլիայի հավաքականի կազմում։

«Իմ պատասխանատվությունը գնալով մեծանում է և կմեծանա։ Ես ֆուտբոլիստների նոր սերնդից եմ և կարող եմ դառնալ ազգային հավաքականի առաջատարը։ Երկրպագուներն ինձնից շատ բան են սպասում, ես դա գիտեմ»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

23-ամյա Ռոդրիգոն առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Բրազիլիայի մարզաշապիկով 2019 թվականին։ Դրանից հետո նա անցկացրել է 20 խաղ և դարձել չորս գոլի հեղինակ։