Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը չի կարողանա մասնակցել Բրազիլիայի հետ ընկերական հանդիպմանը։ Այս մասին հայտարարել է անգլիացիների գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը։
«Վաղը չի լինի Հարի Քեյնը, Ջորդան Հենդերսոնը, Քոուլ Պալմերը»,- Սաութգեյթի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Քեյնը կոճի վնասվածք է ստացել Բունդեսլիգայի 26-րդ տուրի՝ «Դարմշտադտի» դեմ խաղում, սակայն չնայած դրան՝ նա մեկնել է Անգլիայի ազգային հավաքականի հավաքին։
Անգլիա – Բրազիլիա հանդիպումը կկայանա այսօր՝ մարտի 23-ին, Լոնդոնում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 23։00-ին։