«Լեսթերին» մեղադրանք է առաջադրվել ֆինանսական կանոնները խախտելու համար, հաղորդում է Sky Sports-ը:
Աղբյուրի համաձայն՝ Պրեմիեր Լիգայի պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ ներկայումս անկախ հանձնաժողովը հետաքննում է այդ հարցը։ Խախտումը տեղի է ունեցել 2022/23 մրցաշրջանում, որից հետո «Լեսթերը» իջել է Չեմպիոնշիփ։
Ակումբը ֆինանսական հաշվետվությունները պետք է հրապարակի մարտին: Ենթադրվում է, որ «Լեսթերի» կորուստները վերջին երեք տարիների ընթացքում կարող են կազմել 105 միլիոն ֆունտ։
Դրանից հետո «Լեսթերի» վերաբերյալ անկախ հանձնաժողովի վերջնական որոշումը կհրապարակվի Պրեմիեր լիգայի կայքում։ Եթե «աղվեսները» մեղավոր ճանաչվեն ֆինանսական կանոնները խախտելու մեջ, ապա հաջորդ մրցաշրջանում թիմը կարող է զրկվել միավորներից: Պայմաններից մեկը նրա վերադարձն է Պրեմիեր Լիգա։