Պեպը՝ Հոլանդին․ «Եթե վնասվածք ստանաս, ես քեզ կսպանեմ»

«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվողը նշել է, որ վնասվածք չի ստացել և լիարժեք մարզվում է, ինչպես նաև կիսվել է «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի ուղերձով՝ հավաքական մեկնելուց առաջ։

«Ես ինձ լավ եմ զգում, ճիշտ չէ, որ վնասվածքի պատճառով չեմ մարզվում, չգիտեմ, թե ով է սա գրել, ես պատրաստ եմ խաղալ։

Միակ բանը, որ Պեպն ինձ ասաց հեռանալուց առաջ. «Եթե վնասվածք ստանաս, ես քեզ կսպանեմ», – Հոլանդի խոսքերն է մեջբերում MundoDeportivo-ն։