«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է այն հարցին, թե ինչ լեզուներով է խոսում.
– Քանի՞ լեզվի եք տիրապետում:
– Հինգ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն։ Գերմաներենը մոռացա, երկու տարում սովորեցի, երրորդում արդեն լավ էի, բայց երբ հեռացա, էլ չխոսեցի։
– Ի՞նչ լեզվով եք խոսում Չալհանօղլուի հետ:
– Անգլերեն, նույնիսկ եթե նրա առոգանությունը լսելով գերմաներենը մտքովս անցնի։ Նույնը տեղի է ունենում, երբ մյուս խաղընկերներն են խոսում գերմաներեն»,- Մխիթարյանի խոսքերն է մեջբերում FC Inter News-ը։