Վահան Բիչախչյան․ «Լավ առիթ է, որ տարին սկսենք հաղթանակով»

Հայաստանի ազգային հավաքականի և լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը Կոսովոյի դեմ ընկերական հանդիպումից առաջ պատասխանել է լրագրողների հարցերին։

«Լավ եմ գնահատում մարզավիճակս։ Լավ ենք պատրաստվել առաջիկա խաղին, որ ուրախացնենք մեր ազգին։ Երկար դադարից հետո կրկին խաղալու ենք, ու լավ առիթ է, որ տարին սկսենք հաղթանակով։

Հարձակողական ոճի ֆուտբոլիստ եմ։ Միշտ ցանկանում եմ գոլեր խփել, բայց ամենակարևորը հավաքականի հաղթանակն է։ Իմ ուժեղ կողմն է գոլ խփելը, և ես ամեն ինչ անում եմ դրա համար։

Վերլուծել ենք Կոսովոյի հավաքականին, շատ լավ հավաքական է։ Ֆուտբոլիստները բարձրակարգ առաջնություններում են խաղում։ Նոր մարզիչ ունեն, որը լրացուցիչ մոտիվացիա է նրանց համար։ Հետաքրքիր հանդիպում է սպասվում։

Էդգար Գիրգորյանին դեռ երիտասարդ տարիքից ծանոթ եմ, Էդգար Փիլոյանին մինչև 21 տարեկանների հավաքականից գիտեմ։ Լավ տղաներ են։ Առաջին օրվանից հարմարվել են թիմին, քանի որ թիմում լավ մթնոլորտ է միշտ տիրում։ Նրանց համար մեծ մոտիվացիա է, քանի որ հնարավորություն ունեն  իրականացնելու իրենց երազանքը։ Նրանք անմնացորդ նվիրվում են։

Առողջ մրցակցությունը սպորտում կարևոր է։ Մեկս մյուսին այդպես ուժեղացնում ենք։ Հետո արդեն մարզիչն է որոշում, թե տվյալ պահին ով պիտի խաղա»։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը վաղը՝ 20։00-ին, Վ․ Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Կոսովոյի ընտրանուն։