L’Equipe հրատարակությունը հրապարակել է Ֆրանսիայի առաջնության թիմերի ֆուտբոլիստների 2024 թվականի աշխատավարձերը։
Մեծ տարբերությամբ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն է։ Նա ամսական 6 միլիոն եվրո է վաստակում: Լավագույն տասնյակը կազմված է նրա թիմակիցներից։ Ուսման Դեմբելեն և Մարկինյոսը ստանում են 1,12-ական միլիոն եվրո, Լուկաս Էրնանդեսը՝ 1,11 միլիոն եվրո, Միլան Շկրինյարը՝ 1,1 միլիոն եվրո, Ջանլուիջի Դոննարուման՝ 849,5 հազար եվրո, Մարկո Ասենսիոն՝ 831 հազար եվրո, Ռանդալ Կոլո-Մուանին՝ 750 հազար եվրո, Աշրաֆ Հակիմին՝ 738,6 հազար եվրո, Նորդի Մուկիելեն` 700 հազար եվրո։
11-րդ տեղը զբաղեցնում են «Մարսելից» Պյեր-Էմերի Օբամեյանգը և «Մոնակոյից» Վիսամ Բեն Յեդերը՝ 650-ական եվրո։