«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին գնահատել է թուրինյան ակումբի վերջին տարիների արդյունքները:
«Մենք պետք է հարմարվենք և հասկանանք, որ անընդմեջ 9 Սկուդետտոն արտասովոր բան է: Նման բան երբեք չի կրկնվի Իտալիայում:
«Յուվենտուսի» պատմության մեջ ընդամենը երկու նմանատիպ դեպք է եղել: «Յուվենտուսը» գրեթե միշտ 2-3 անընդմեջ չեմպիոնություն է տարել, ինչպես մյուս ակումբները։ 9 անընդմեջ առաջնությունները խեղաթյուրել են ընկալումը, քանի որ իրականությունն այլ է»,- Ալեգրիի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: