La Repubblica․ Անտոնիո Կոնտեն կարող է գլխավորել «Բավարիան»

Իտալացի մասնագետ Անտոնիո Կոնտեն «Բավարիայի» գլխավոր մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդներից է, հայտնում է La Repubblica-ն։

Աղբյուրի տեղեկություններով, մյունխենցիները մի քանի ամիս առաջ կապ են հաստատել մարզչի հետ և պատրաստ են նորից դա անել։

Կոնտեն իր ապագան տեսնում է Ա սերիայի ակումբում, սակայն պատրաստ է դիտարկել «Բավարիայի» հետ պայմանագիր կնքելու հարցը։

Ավելի վաղ Sport.es-ը հայտնել էր նաև, որ 54-ամյա մարզիչը պատրաստ է գլխավորել «Բարսելոնան»։

Փետրվարին «Բավարիան» հայտարարեց 2023/24 մրցաշրջանի ավարտին գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի՝ ակումբից հեռանալու մասին։