Էրիկ տեն Հագը վստահ չէ ակումբում իր ապագայի հարցում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը վստահ չէ ակումբում իր ապագայի հարցում, հաղորդում է ESPN-ը։

Ըստ աղբյուրի՝ մասնագետը չի հավատում, որ իրեն փոխարինող արդեն գտել են, սակայն կարծում է, որ պաշտոնի պահպանումը նույնպես երաշխավորված չէ։

Տեն Հեգը ներկայումս պլանավորում է ամառային տրանսֆերային արշավ և մինչմրցաշրջանային մարզումներ:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում է՝ 28 հանդիպումներից 47 միավորով։