Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան բարեհաջող վիրահատվել է Մենինսկուն, հայտնում է մադրիդյան թիմի մամուլի ծառայությունը։
31-ամյա բելգիացին վերականգնումը կսկսի մոտ օրերս։
Կուրտուան վնասվածք էր ստացել մարտի 19-ին մարզման ժամանակ։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ծնկի միջային մենիսկի պատռվածք։ Սպասվում է, որ նա բաց կթողնի մրցաշրջանի մնացած հատվածը:
Դարպասապահը նախկինում ապաքինվում էր ձախ ծնկի առաջային խաչաձև կապանների պատռվածքից, որի պատճառով այս մրցաշրջանում ոչ մի հանդիպում չանցկացրեց, սակայն սպասվում էր, որ նոր վնասվածք չստանար, խաղադաշտ կվերադառնա։