«Բավարիան» նոր պայմանագիր կառաջարկի Ալֆոնսո Դևիսին

«Բավարիան» նոր պայմանագրի շուրջ բանակցություններ է վարում թիմի պաշտպան Ալֆոնսո Դևիսի հետ, հայտնում է Sport Bild-ը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբը կանադացուն առաջարկում է 11-13 մլն եվրո։ Եթե ​​խաղացողը մերժի ակումբի առաջարկը, ապա «Բավարիայի» ղեկավարությունը ստիպված կլինի վաճառել խաղացողին։ Նախկինում Ալֆոնսոյի նկատմամբ հետաքրքրություն էր ցուցաբերել Մադրիդի «Ռեալը»։

Այս մրցաշրջանում 23-ամյա Դևիսը անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Պաշտպանի պայմանագիրն ավարտվում է 2025 թվականի հունիսի վերջին։ Transfermarkt կայքը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: