Բենջամին Շեշկոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»

«Լայպցիգի» հարձակվող Բենջամին Շեշկոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում, հայտնում է Daily Mirror-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստի պայմանագրում նախատեսված է փոխհատուցման չափը, կազմում է 50 մլն եվրո։ Այս տարբերակը կակտիվանա հաջորդ ամառ։ Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե արդյոք «Բարսելոնան» կարող է իրեն թույլ տալ գնել նմանատիպ գնով հարձակվող։ Հիշեցնենք, որ ակումբը դեռ ֆինանսական խնդիրներ ունի։

Հաղորդվում էր, որ հարձակվողին հետևում են նաև Պրեմիեր Լիգայի մի շարք թիմեր, այդ թվում՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը» և «Չելսին»։

Նշենք, որ 20-ամյա Շեշկոն Բունդեսլիգայի այս մրցաշրջանում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։