«Բավարիայի» մարզական տնօրենը խոսել է Յուրգեն Կլոպին թիմ հրավիրելու հնարավորության մասին

«Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին մյունխենյան ակումբ հրավիրելու հնարավորության մասին։

«Յուրգեն Կլոպն ասաց, որ իր էներգիան սպառվում է, և ես գիտեմ, թե ինչ են նշանակում այդ խոսքերը: Քչերը կարող են դա դատել այնպես, ինչպես ես եմ անում, քանի որ ես ինքս անցել եմ նման բաների միջով: Ակնհայտ է, որ աշխատանքը հետին պլան է մղվում, երբ մարդն այդպիսի հայտարարություն է անում: Այդ պատճառով ես չեմ պատրաստվում զանգահարել Կլոպին»,- Էբերլի խոսքերն է մեջբերում Sport Bild-ը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի մասնագետը հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Լիվերպուլը»։ Իր հայտարարության մեջ նա ասել է, որ իրեն այլեւս ուժ չի մնացել այս աշխատանքի համար։ Գերմանացի մասնագետը լիվերպուլյան ակումբը գլխավորում է 2015 թվականից։