Քրիստիան Էրիկսեն. «Ես զրույց եմ ունեցել Էրիկ տեն Հագի հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը խոսել է թիմում իր խաղաժամանակից իր դժգոհության մասին։

«Ես նախկինում ասել եմ, որ դժգոհ եմ չխաղալուց, բայց սա այն իրավիճակ չէ, որ ինձ գիշերները արթուն պահի։ Թիմը խաղում է, և ես պետք է հարգեմ իմ դերը։

Ես զրույց եմ ունեցել Էրիկ տեն Հագի հետ, որ, իհարկե, դժգոհ եմ ներկա իրավիճակից և կցանկանայի որքան հնարավոր է շատ խաղալ, բայց միշտ հասանելի կլինեմ թիմին»,- Էրիկսենի խոսքերն է մեջբերում Tipsbladet-ը։

Այս մրցաշրջանում 32-ամյա դանիացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։